«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ծանոթ և անծանոթ Մոդիլիանին

Ծանոթ և անծանոթ Մոդիլիանին
07.10.2019 | 15:39

Հոկտեմբերի 4- ին Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել էր զեկույց՝ նվիրված իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիին: Միջոցառումը կրում էր «Էքսպրեսիոնիզմը Իտալիայում» խորագիրը: Հայաստանի ազգային գրադարանի արվեստի, գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակից Աննա Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեև Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրերը» արդեն ավարտվել են (սեպտեմբերի 28-29) սակայն որոշել են «Արվեստ և ժամանց» խորագրի ներքո ևս 10 օր միջոցառումներ անցկացնել «Արվեստի բաժինը ներկայացրել է տարբեր երկրների նկարիչների ՝ Ալբրեխտ Դյուրերին, Ալֆրեդ Սիստեյին, Էլ Գրեկոյին, Մոդիլիանիին: Հիմնականում ներկայացնում ենք նկարիչների կյանքն ու ստեղծագործությունը բանավոր դասախոսության տեսքով, որը տևում է մոտավորապես մեկ ժամ, դրանից հետո կազմակերպում ենք համապատասխան գրականության ցուցադրություն: Այսինքն՝ այն մարդիկ , ովքեր չեն հասցրել լսել զեկույցը,կարող են ծանոթանալ նյութերին ազգային գրադարանի տրամադրած գրականության միջոցով:


Մոդիլիանիի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ հետաքրքիր փաստեր ներկայացրեց Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Գևորգ Գալստյանը: Ասաց, որ թեև նկարիչն ունեցել է ֆինանսական խնդիրներ, երբևիցե դիմանկարի պատվերներ չի ընդունել: Նա ինքն էր ընտրում իր բնորդներին: Մարդկանց դեմքերը նկարում էր երկարավուն: Այդպես է նկարել նաև իր վերջին կնոջը՝Ժաննային, թեև իրականում այդ կնոջ դեմքը օվալաձև էր: Պարզապես Մոդիլիանին հակված չէր նկարելու օբյեկտիվ իրականությունը, այլ փորձում էր թափանցել մարդու ներաշխարհը, տեսնել նրա հույզերը: Այսպիսին է եղել քանդակագործ և նկարիչ Ամեդեո Մոդիլիանին:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 67398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ